09 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Վահան Մարտիրոսյանը գերմանացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտային ուղևորափոխադրումների, թվային ենթակառուցվածքների ոլորտներին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետական-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով գերմանական փորձի, տեխնիկական ներուժի և գերմանական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև  միասնական տրանսպորտային համակարգ ստեղծելու, կառավարելու և շահագործելու գործում գերմանական տրանսպորտային օպերատորների ներգրավման հնարավորությանը:

Քննարկվել են նաև թվային ենթակառուցվածքների և թվային հավելյալ արժեք ունեցող ծառայությունների և բովանդակությանն առնչվող հարցեր:

Ողջունելով հայկական կողմի նախաձեռնությունները՝ Նորբերթ Բարթլեն  հավաստիացրել է, որ իրենց իրավասությունների շրջանակում կնպաստեն երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը ԳԴՀ տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների Դաշնային պետքարտուղար Նորբերթ Բարթլեին հրավիրել է Հայաստան, որը  հավանության է արժանացել Ն. Բարթլեի կողմից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ