Երբեք մի ասա երբեք. Աբրահամյանը` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին /վիդեո/
”Երբեք մի ասա երբեք”,-ասաց ՀՀԿ ԳՄ նիտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե հնարավ՞որ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնանկ արվի: Սակայն նա նշեց, որ այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել:
Հարցին, թե ինչ տրամադրություն ունի նախագահը Իշխան Զաքարյանին սեպտեմբերին վերանշանակելու վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանեց. ”Դեռ չի հայտնել նման ցանկություն: Եթե կառաջարկի, Ազգային ժողովը պետք է նշանակի: Դեռ ժամանակ ունենք, և նախագահը, կարծում եմ, կարտահայտի իր դիրքորոշումը”:
Հովիկ Աբրահամյանը նորմալ գնահատեց Իշխան Զաքարյանի գործունեությունը. ”Մենք հակասություններ չենք ունեցել”,-ասաց:
Շարունակությունը` տեսանյութում: