09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես երբեք չեմ շտապում.Հովիկ Աբրահամյանին դիտողություն չի արվել /վիդեո/

ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նիստի ընթացքում նախագահը դիտողություններ չի արել իրեն ՎՊ-ի հաշվատվությունից հետո կառավարությանը սուր քննադատության ենթարկելու համար:

”Որևէ գնահատական չի եղել, մենք քննարկել ենք մեր մեջ որոշել, թե ինչպես պետք է պահենք մեզ նման դեպքերում”,-ասաց նա: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ մեկին անհատապես դիտողություն չի արվել, և քննադատությունների սլաքն իր դեմ չի եղել:

”Իմ անձին ուղղված ոչինչ չկար, ձեր ցանկությունը չիրականացավ, ներողություն”,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք նախագահի խոսքը այս նիստի ժամանակ նույնքան կոշտ էր, որքան խորհրդակցության ժամանակ, Աբրահամյանը պատասխանեց, որ չի կարծում, որ նախագահը կոշտ էր նախագահականում հրավիրվախ խորհրդակցությանը:

 Հարցին, թե չէր ցանկանում պարզել ինչու էր այն ժամանակ զայրացած նախագահը, նա արձագանքեց, որ ինքն իր տպավորություններն է ուղղել ՎՊ-ի հաշվատվության վերաբերյալ, որի համար չի զղջում: 

Իսկ արդյոք նորից հրաժարական կարող է տալ, Աբրահամյանը չբացառեց` ասելով. ”Ամեն ինչ հնարավոր է, բայց այդ հարցը չի քննարկվել”:

Ինչ վերաբերում է պատիժներին, ապա ԱԺ նախագահն ասաց, որ երբ դատախազությունը կտա իր գնահատականը, կհիմնավորվի, ապացուցվի, այդ ժամանակ էլ պատիժներ կլինեն: 

Henaran.am-ի հարցին, թե նախագահը հանձնարարել է այլևս չքննադատել կառավարությանը, Աբրահամյանն ասաց. 

”Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն և դա մեր սուրբ պարտականությունն է”:

Դիտարկմանը, որ այսուհետ էլ կշտապի որ իր տպավորությունները կարտահայտի, նա ասաց. ”Ես երբեք չեմ շտապում, որ շտապեմ, վթարի կենթարկվեմ”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ