09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանին սպասելիս

Այսօր երեկոյան` ժամը 20:00-ին կայանալու է այդքան սպասված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը սպասված է, քանի որ շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ մեծամասնության պահվածքի մասին կխոսի կուսակցությունում:

”Իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է: Հետո կպայմանավորվենք, թե այսպիսի դեպքերում ինչպես կվարվենք”,-ասել էր նախագահը:

Հիշեցնենք, որ նա նաև դիտողություններ էր արել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, որից հետո սկսեցին լուրեր պտտվել, որ այսօր ԳՄ-ում քննարկվելու է Իշխան Զաքարյանի հրաժարականի հարցը:

Այս մի քանի օրվա ընթացքում ՀՀԿ-ականները անդրասդարձան նախագահի գնահատականներին: Մասնավորապես ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ասել էր. 

”Պարոն նախագահը շատ հստակ և ամբողջական ներկայացրեց իր կարծիքը և շեշտադրումները շատ հստակ էին: Իսկ երբ որ լինի գործադիր մարմնի նիստ, օրենքով սահմանված կարգով և մեր ավանդույթի համաձայն` կհանդիպենք, կզրուցենք”,-հավելել էր նա: Այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ասել էր. 

”Դա շատ բնական եմ համարում, նախագահը երբեք չի ասել, որ դժգոհ է, կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն: Ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնության դրսևորումը հիմնականում ճիշտ է եղել և պահվածքի քննարկում ասելով` պետք չէ հասկանալ վատ պահվածքի քննարկում”:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ