04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխան Զաքարյանը հրաժարակա՞ն է տալիս. ՎՊ-ն արձագանքում է

Արդեն մի քանի ժամ է տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ իրենց տեղեկություններով, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել : Ըստ այդ տեղեկությունների` այսօր Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Henaran.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Վերահսկիչ պալատից, որտեղից պաշտոնապես տեղեկացրին.

”Լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Վերահսկիչ պալատն ու իր նախագահն աշխատում են բնականոն հունով”:

Հիշեցնենք ՎՊ-ի նախագահին հրապարակային խիստ դիտողություններ էր արել նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ, որից հետո սկսկեցին խոսել նրա հնարավոր հրաժարականի մասին: Իսկ այս ամենի սկիբը դրվեց Ազգային ժողովում ՎՊ զեկույցի հրապարակումից հետո: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ