12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց

Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված է քաղաքացիների ընդունելության հստակ ժամանակացույց, ինչը ևս մեկ հնարավորություն է լսելու մայրաքաղաքի բնակչությանը մտահոգող խնդիրներն ու առաջարկությունները և դրանց հնարավոր լուծումներ տալու:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝  Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին շուրջ 2000  քաղաքացի է մասնակցել, որոնցից 146-ը միայն հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:  

Հունվար-հունիս ամիսների ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցած ընդունելություններին մասնակցել է 3275 քաղաքացի: 2492 բնակիչի  բարձրացրած  հարցերին դրական լուծում է տրվել,  524  քաղաքացիների բարձրացրած հարցի հետ  կապված էլ  տեղում ամբողջական և սպառիչ պատասխան է տրվել:   259 հարց  ընթացքի մեջ է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  հատուկ հսկողություն է իրականացվում ընթացքում գտնվող հարցերի նկատմամբ:  

Հիշեցնենք, որ վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում են յուրաքանչյուր հինգշաբթի:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ