09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խայտառակ միջադեպ Ազգային ժողովում

”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”,-այսօր Ազգային ժողովում ընթացող ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ նման տեսակետ իր զեկույցում արտահայտեց Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն: Նա նաև նշեց, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ելույթից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման։

Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես գտնում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում ”,-համարժեք պատասխան տվեց Հերմինե Նաղդալյանը:

”Ես չեմ պատրաստվում խորանալ հակամարտության մանրամասների մեջ, ես ուզում եմ ուղղակի ասել, որ անընդունելի է սառեցված հակամարտությունների տարածքներում ոտնահարել մարդու իրավունքները”,-փորձելով արդարանալ` ասաց փաստաբանը:

Միջամտելով Լիտվայի օմբուդսմենն ասաց, որ ավելի ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար ղարաբաղյան հակամարտության պատմությանը:

Նիստը վարող Դավիթ Հարությունյանն այսքանով ավարտեց երկխոսությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ