09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովը` վաղը

Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA) միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Դաշնությունն իր 14-ամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը` դավանելով “բաց երիտասարդական աշխատանքի” սկզբունքին: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի արժեքավոր տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում, Սփյուռքում: ԵԱԴ-ն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների և որոշակի ազդեցություն ունի միջազգային մակարդակում որոշումների կայացման գործընթացի վրա:

 Հուլիսի 5-7-ը կայանալիք համաժողովի հիմնական նպատակն է` Հայաստանում զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել երիտասարդական ակումբների համախմբմանն ու տարածմանը: Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովի քննարկման հիմնական թեմաներն են լինելու՝ երիտասարդության ներգրավվածությունը, մասնակցությունը և զբաղվածությունը:

  Սիրով հրավիրում ենք մասնակցելու համաժողովի բացմանը, որը տեղի կունենա հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում (հասցե` Աբովյան 50/5): 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ