09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդամենը իր թիմն է կարգի հրավիրում. Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար տարօրինակ է, թե ինչու է մեծ աղմուկ բարձրացել ՎՊ-ի հաշվետվության եւ օֆշորային սկանդալի վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Զուրաբյանը հայտարարեց, որ դեռ 2008 թ-ին է ՎՊ-ը ներկայացրել, թե “որքան գումար է թալանվում բյուջեից: Այդ ժամանակ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ Հայաստանի բյուջեից կես միլիարդ դոլարի գումար է գողացվել”:

Զուրաբյանն պատասխանեց այս հարցին` ինչու է հենց հիմա “այսքան աղմուկ բարձրացել”: Ըստ նրա՝ իշխանությունը չդիմացավ ընդդիմության հետ առերեսմանը, և հենց սա է գլխավոր պատճառը, որ հրապարակվեց այս հաշվետվությունը: Իհարկե, միակ գործոնը սա չէ:

՛՛Կա նաև իշխանության ներսում հակասություններ, սկսվել է քավության նոխազների փնտրտուք: Իշխանությունում սկսվել է պայքար լիդերության համար, և այդ պայքարն աստիճանաբար ուժեղանալու է ՛՛:

Հարցին, թե ում նկատի ունի “քավության նոխազ”՝ Իշխան Զաքարյանին, պատասխանեց. ՛՛Ֆուտբոլային մեկնաբան չեմ, որ ասեմ՝ ով ինչ շանսեր ունի: Բայց այդ անունները, որ շոշափվում են մամուլում, կապ չունեն իրականության հետ: Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, թե ում գլուխը երբ կկտրի: Եթե որոշի կտրել Իշխան Զաքարյանի գլուխը, դա ավելի շատ իր դեմ կլինի, որովոհետև Իշխան Զաքարյանը հինգ տարի նույն ոճով գործել է՛՛: Պատգամավորը հավելեց. ՛՛Սերժ Սարգսյանն ընդամենը իր թիմն է կարգի հրավիրում՛՛:

Ինչ վերաբերում է վարչապետի անվան հետ կապված օֆշորային պատմությանը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը նկատեց. ՛՛Հիմա էլ պարզվելու է, որ իր անունից փաստաթղթերը կեղծվելու են՛՛:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ