04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Խաչիկյանի գործով վկան հրաժարվում է /վիդեո/

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում հուլիսի 4-ին շարունակվեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ ծառայության 12 անձանց դատաքննությունը: Այս փուլում դատարանը հարցաքննում է վկաներին: Այսօր դատարան է ներկայացել 16 վկա: Վկաներից Հրանտ Մալաքյանը նախ հրաժարվեց ցուցմունք տալ:

Երբ դատավոր Մխիթար Պապոյանը զգուշացրեց, որ հրաժարվելու դեպքում կենթարկվի քրեական պատախանատվության, վկան ասաց, որ կխոսի: Նա համարյա ոչինչ չասեց, եւ հայտարարեց, որ նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Դատավորը այս անգամ էլ ստիպված էր նրան ցույց տալ ձեռագիր ցուցմունքը: “Դուք ձեր ձեռագիրն ու ստորագրությունը ճանաչում եք”,-հարցրեց դատավորն ու ցույց տվեց վկային նախնական ցուցմունքը:

“Երեւի ես եմ ստորագրել”,-ասաց Մալաքյանը:

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ