22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենթն է պահանջում

՛՛Ամբողջ ազգի առջև գործող նախագահ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, թե որտեղ և  ինչ քանակով է պետք հարուցել քրեական գործեր ու ինչ չարաշահումների մասին պետք է խոսել՝ ըստ էության կանխատեելով քննության արդյունքները:

Նա հրապարակայնորեն ճնշում գործադրեց ՎՊ նախագահի վրա՛՛,-այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով նախագահական նստավայրում կայացած խորհդակցության մասին:

Ըստ Զուրաբյանի՝ եթե Հայաստանը լիներ նորմալ, ժողովրդավարական երկիր, ապա սա կհամարվեր սահմանադրական լիազորությունների գերազանցում նախագահի կողմից: Ազգային ժողովում 7 հոգանոց խմբակցություն ներկայացնող Լեւոն Զուրաբյանը նախագահի իմպիչմենթն է պահանջում:

՛՛Մենք դա PR-ի համար չենք անում, անում ենք, որ լուրջ քաղաքական գործընացթներ լինեն: Որտեղ քաղաքական գրոհի շանս կտեսնենք, կանցնենք գրոհի՛՛,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ