09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատապարտյալները հերթով են քնում, քայլելու տեղ չունեն

Ըստ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, անցած տարի,  պետբյուջեի քննարկման ժամանակ նա խնդրում էր 11 մլն լրացուցիչ դրամ, որպեսզի հաճախակի այցելեին քրեակատարողական հիմնարկներ: Բնականաբար գումարը չտվեցին, եւ օգնության հասավ Հայաստանում Միացյալ թագավորության դեսպանությունը: Այսօր էլ դեսպան Քեթրին Լիչի հետ Կարեն Անդրեասյանը եղավ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում:

Ըստ նրանց, խնդիրը գերբեռնվածությունն է : “Ինչքան էլ ասեն, բայց խիտ բնակեցված է: Մարդիկ ժպտում էին տիկին դեսպանին, բայց չէին քնել: Հերթով են քնում, էլ ինչ մարդու իրավունք, մարդասիրություն”,-ասաց Կ. Անդրեասյանը:

Դեսպանը առանձնացրեց երկու խնդիր՝ շենքային պայմանները, քայլելու տեղ չկա այդ հին շենքում: “16 հոգի մի խցում են, նրանք դեռ չեն դատապարտվել, կալանավորված են”,-ասաց տիկին դեսպանը: Հաջորդ խնդիրը դատապարտման միջոցներ են, այսիքն այլընտրանքային պատժամիջոցներ չկան: “Կարծում եմ կան հանցանքներ, որոնց  դեպքում պետք չի պահել անազատության մեջ”,-ասաց դեսպանը:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք խոշտանգումների, ծեծի մասին դատապարտվածները պատմեցին դեսպանին, տիկին Լիչը ասաց. “Գիտեք, հանդիպումը բանտապահների մասնակցությամբ էր, գուցե դրանից էր, որ նրանք չխոսեցին այդ մասին, նշեցին, որ չկա դաժան վերաբերմունք”:

Լրացնելով դեսպանին՝ Կարեն Անդրեասյանն ասաց, որ բանտապահները առաջարկեցին առանձին զրուցել: “Չեմ ցանկանա, որ տպավորություն ստեղծվի, որ նրանք էին առաջարկում ում հետ զրուցել: Մենք ազատ էինք, մենք էինք ընտրում մարդկանց եւ ասեմ, որ միշտ էլ այցերի ժամանակ առանձնազրույցներ ենք ունենում”,-ասաց ՄԻՊ-ը՝ ավելացնելով, որ մթնոլորտը դրական էր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ