12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վարչապետը շնորհավորել է ԱՄՆ փոխնախագահին` ԱՄՆ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ, որում ասված է.

“Հարգելի պարոն փոխնախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Զեզ եւ Ամերիկայի ողջ ժողովրդին խաղաղություն եւ բարօրություն:

Օգտվելով պատեհ առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում՝ նպաստելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի գործադրել ամեն ջանք մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա կատարելագործման համար”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ