15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Որտեղ կա պայքար, ես այնտեղ եմ. Հակոբ Հակոբյան

«Բոլորն էլ մրցակիցներ են, բոլորին էլ հաջողություն եմ մաղթում, որտեղ կա օրենքի սահմանում պայքար, այնտեղ ես էլ եմ լինում, հաջողություն եմ մաղթում իմ բոլոր մրցակիցներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, ով երեկ մասնակցում էր ԲՀԿ համագումարին, որտեղ Գագիկ Ծառուկյանը վերընտրվեց կուսակցության նախագահ:

Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանն առաջադրվելու է Արմավիրի ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ից առաջադրվելու է Սեյրան Սարոյանը:

Հակոբյանն ասաց, որ արդեն 1 տարուց ավելի է, որ ՀՀԿ-ում չի եղել, սակայն կուսակցությունից նեղանալու առիթ չունի:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԲՀԿ-ն կլինի ընդդիմադիր դաշտում, թե ոչ, նա արձագանքեց. «Այսօր ընտրություններ են, յուրաքանչյուր քաղաքական ուժ գնում է ընտրություններին, որպեսզի մեծամասնություն վերցնի, պետության պատասխանատվությունը ստանձնի»:

ՀՀԿ-ից հեռացողների մասին նա նկատեց. ««Հանրապետականից» ովքեր դուրս են գալիս, այդ կուսակցությունը ցույց է տալիս, որ այնտեղ կա ժողովրդավարություն, ազատ կամարտահայտման իրավունք, ես դրական բան եմ տեսնում դրանում»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ