19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ պահանջներ կներկայացնեմ Թուրքիային Եվրոպական երկրները

 Ինչպես ընդունվեց  Թուրքիայում “Գեյզի այգու” շուրջ զարգացող իրադարձությունները Եվրոպական պետությունների կողմից և դա նպաստեց արդյոք, որ Թուրքիայի նկատմամբ փոխվեին Եվրոպական երկրների մոտեցումներն ու գնահատականները: Արդյոք սա առիթ էր, որ Եվրոպական երկրները պահանջներ դնեին Թուրքիայի առաջ: Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով սա իսկապես առիթ հանդիսացավ Եվրոպական երկրների համար  իրենց տեսակետները հրապարակային դարձնելուն. “Համենայնդեպս Եվրոպական մի շարք պետությունների համար, ովքեր խանդավառ չեն Թուրքիայի Եվրոմիությանը անդամակցությամբ , մասնավորապես Գերմանիան նկատի ունեմ, լավ առիթ էր որպիսի Թուրքիայի իշխանությունների պահվածքը դիտարկեն և ասեն, որ իրենք դեմ են նման մոտեցումներին, որ այս երկրում մարդու իրավունքների պաշտպանություն, հավաքների ազատություն , նաև կարծիքի ազատություն հարցերը իրականություն դարձվեն”:

 Կիրո Մանոյանը փաստեց , որ այս հարցը պետք է ինչ որ չափով հուզի նաև Հայաստանին, քանի որ շոշափվում է տարածաշրջանային անվտանգության հարցը և հարկավոր է ուշադիր հետևել խնդրի զարգացումներին և սպասել թե էլ ինչ պահանջներով հանդես կգան Եվրոպական երկրները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ