09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հունգարիայի ՍԴ նախագահը ներողություն խնդրեց հայ ժողովրդից

Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետր Պաչոլայը չի կարծում, որ Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ է եղել: Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: Պաչոլայը նկատեց, որ ոչ միայն իշխանությունները, այլ նաև զարմանալիորեն դեսպանները հունգարական դատարանի վճիռը չափազանց խիստ համարեցին:

”Դա ինձ անորոշության մեջ է գցում, ես չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ այդ կապակցությամբ, բայց նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետևաբար իմ կարծիքով հունգարական դատարանի որոշումն անեևին խիստ չէր:

Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը շարունակի Ադրբեջանում և ոչ թե, որ ազատ արձակվի և հերոս ճանաչվի”,-նշեց նա, ապա շեշտեց. ”որքանով որ ես գիտեմ, դա միանգամայն անկակնկալ էր Հունգարիայի իշխանությունների համար”: Նա իր և Հունգարիայի իշխանությունների անունից ներողություն խնդրեց հայ ժողովրդից:

”Իմ և Հունգարիայի անունից ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից այս գործի հետևանքով առաջացած խնդրի համար”: Հարցին, թե համաձայն չի, որ Հունգարիայի և Ադրբեջանի միջև գործարք է եղել, Պետր Պաչոլայը պատասխանեց. ”Ես չգիտեմ, ես երբեք նման չեմ լսել”:

Նշենք, որ Հունգարական դատարանը, Անդրաշ Վաշկուտիի նախագահությամբ, վճռել է 30 տարի առանց ներման իրավունքի ցմահ դատապարտել ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին: Ցմահ բանտարկությունը առավելագույն պատիժն է, որ թույլ է տալիս հունգարական օրենսդրությունը, սակայն Հունգարիայի կառավարությունը արտահանձնեց մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին հերոսացրին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ