07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Համազարկի իրավունքը Տարոն Մարգարյանինն էր

Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին:

Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռեւս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:

Հուլիսի 3-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ի հիշատակ իրականացված համազարկի, թանգարանի տնօրինությունը թնդանոթի արդեն կրակած պարկուճը՝ համապատասխան գրառումով, նվիրել է Տարոն Մարգարյանին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ