09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“odnoklassniki” կայքը մութ դալան է. թշնամին օգտվում է մեր անփութությունից

 Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ միևնույն է տեղեկատվության արտահոսք լինելու է.”Քանի որ պետական գաղտնիք կրողները նստած են facebook-ում, օգտվում են gmail-ից զանգում են skyp-ով  և հանդիսանում են ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից, որպես պոտենցիալ վերահսկվող աղբյուրներ են”:Սամվել Մարտիրոսյանը չի բացառում, որ ռուսական կայքերից օգտվողների վրա էլ կարող են “նստել” ռուսական գաղտնի ծառայությունները:

Մասնագետի դիտարկմամբ ոչ ոք ապահովագրված չէ նմանօրինակ հսկողությունից և կեղծ խայծ կուլ տալու հավանականությունից: 

Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանից՝ ամսեկան կտրվածքով մոտ կես միլիոն մարդ օգտվում է facebook սոցիալական ցանցից, իսկ ռուսական mail.ru-ի ծառայություններից օգտվում են մոտ 1միլիոն 200 հազար հայեր:Նշենք, որ mail.ru-ի մեջ է մտնում նաև բոլորիս հայտնի odnoklassniki սոցիալական կայքը:

Բլոգեր Տիգրան Քոչարյանը նշեց, որ  ժամանակին այս դաշտում  ավելի խայտառակ վիճակ էր.” 1-2 օրով odnoklassniki կայքն էինք ուսումնասիրության ենթարկել և ուսումնասիրության ժամանակ գտել էինք  հատուկ ռազվետ  բատալյոնի խումբ, որտեղ բոլորի նկարները կային, Վազգեն Սարգսյանի ուսումնարանի ավարտածների խումբն էր, որտեղ փաստորեն մեր սպաների նկարները կային և այդ ամենը կարող է օգտագործվել մեր պոտենցիալ թշնամու կողմից”:

Բլոգերի դիտարկմամբ կրթվածությունը այդ ոլորտում շատ է անհրաժեշտ:

“Եթե մութ դալանում աղջիկը հանդիպումա ինչ որ մի տղայի չի մոտենում էլ հատուկ ծանոթանալու, odnoklassniki kajqn էլ մութ դալանա”,-իրավիճակը մանրամասնեց Սամվել Մարտիրոսյանը:

Տիգրան Քոչարյանն էլ իր ձևով մանրամասնեց երևույթը.”Մարդուն պետք է անձամբ ճանաչես կամ կոպիտ ասած շոշափես` նոր պետք է շփվես տվյալ մարդու հետ”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ