09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խնդրում եմ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը

Այսօր նորից ընկերներիցս մեկը սկսեց ինձ խորհուրդներ տալ: Ու հիմա կեսգիշերին ստիպված գրում եմ այստեղ, որպեսզի ամեն անգամ չկրկնվի նույն պատմությունը ու նույն ձեւով չխզեմ կապերս երկրից հեռացած ընկերներիցս մեկի հետ:

Ես հայրենիքը, գիտեք, որտեղ եմ զգում, միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած: Այս կուսակցությունները, այս պաշտոնյաները ուրիշ տեղ ինձ համար հայրենիք չեն թողել: Ես անընդհատ ուզում եմ այնտեղ լինել, սահմանին, առաջնագծում’ հայրենիքում: Ամեն ինչ մսխել են, տարիների ընթացքում ինձնից խլել են իմ հայրենիքի մնացած բոլոր հատվածները ու թողել են միայն այս ձգվող սահմանագիծը’ զինվորներով: Ես ոչ մի տեղ այնքան ապահով չեմ զգում ինչքան այս երբեմն հակառակորդից երեսուն մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում:

Ու այնտեղ զինվորներն են կանգնած ու գիտեք ինչի համար’ երկրից հեռացողների հանգիստ փախուստը ապահովելու: Հեռացողները, գիտեք երբեմն ուր են գնում’ Ռուսաստանի ինչ որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեղ կեղծելու…:

Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է, չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպես կարող ես այդքան հեշտ հրաժարվել:

Իսկ ես ընդամենը ուզում եմ հայրենիքս զգալ նաեւ այստեղ Երեւանում, Գյումրիում, Չարենցավանում, Հայկաձորում, Մարգարայում, ամենուր, չեմ ուզում, որ միայն հակառակորդի դեմ դիմաց կանգնած զգամ: Իսկ դա իրականություն չի կարող դառնալ առանց ձեզ: Ես ձեզ յուրաքանչյուրի կարիքը այստեղ ունեմ: Մենք դատարպարտված ենք հաղթանակած ապրելուն: Անհնար է պարտությամբ գոյատեւել 21-րդ դարում: Խնդրում եմ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն:

 

Էդիկ Բաղդասարյանն է գրում ֆեյսբուքյան հանրագրում 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ