09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը

Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:

Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է “հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ”: “Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է  քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունը”, -ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար Քերրին անցյալ ամիս Վաշինգթոնում ընդունել է արտգործնախարար Նալբանդյանին ու գոհ է մնացել նրա հետ ունեցած բովանդակալի հանդիպումից: 

Դեսպանը նաեւ հավելեց. “Մեր հիմնական գերակայությունը տնտեսական կապերի խորացումն է առեւտրի ու ներդրումների ծավալների մեծացման ու գործարար միջավայրի բարելավման միջոցով: Մենք աշխատում ենք, մեր ժողովուրդների միջեւ առկա կապերի վրա հիմնվելով, ձեւավորել փոխշահավետ տնտեսական հնարավորություններ”: Նա ողջունեց ԱՄՆ դեսպանության հետ աշխատող տարբեր կազմակերպություններին, անհատներին, խմբերին ու քաջալերեց, որ նրանք աշխատեն նաեւ միմյանց հետ:

Միջոցառման ժամանակ Երեւանում ԱՄՆ դեսպանատանն առաջին անգամ ներկայացվեց ամերիկյան քանթրի երաժշտություն:  Հայկական “Իմեջին բենդը” ամբողջ երեկոյի ընթացքում հնչեցրեց տարբեր երգեր՝ ամերիկյան քանթրի ոճով, իսկ  “Նանե” պարային ստուդիան ներկայացրեց քանթրի խմբապար:

Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը եւ Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի ունեցավ 1776թ.  հուլիսի 4-ին:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ