26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սնանկացած, բիզնեսի հետ «կապ չունեցող» Տիգրան Արզաքանցյանն առաջադրվում է Գավառում․ Փաստ

«Փաստ»-ը գրում է. «Տեւական ժամանակ Հայաստանից բացակայած հանրապետական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ՀՀԿ–ի առաջարկով որոշել է ռեյտինգայինով առաջադրվել Գեղարքունիքի մարզում: «Այո, որոշել եմ, Գավառից առաջադրվում եմ, հենց հիմա հանդիպման մեջ եմ»,– «Փաստի» տեղեկությունը հաստատեց Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Տիգրան Արզաքանցյանի «Գրեյթ Վելի» եւ «Աշտարակի գինիներ» գործարանները սնանկացան: Հարցին, թե, ի վերջո, ինչն էր իր բիզնեսի սնանկացման ու անհաջողությունների պատճառը Հայաստանում, Արզաքանցյանն ասաց. «Սնանկացած բիզնեսի հետ ես ոչ մի կապ չունեմ:«Գրեյթ Վելիից» ես 9 տարի առաջ եմ դուրս եկել: Ինչ վերաբերում ա «Աշտարակի գինիներ» գործարանին, «Յունիբանկի» հետ դատական գործեր են գնում: Հիմա ուզում ենք բանկի հետ համերաշխության պայմանագիր գրենք, որ սկսենք էլի աշխատել: Էդ մենակ իմ անհաջողությունները չէին, բոլոր աշխարհով մեկ էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ