Սերժ Սարգսյանը ցավակցել է Օբամային եւ Պուտինին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/serj-xor4_1372789964.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Արիզոնա նահանգում անտառային հրդեհների մարմանը մասնակցած և բնական աղետի դեմ արիաբար պայքարած 19 հրշեջների մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական բաժնից:
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել ԱՄՆ Նախագահին, հրշեջների ընտանիքներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով համբերություն, ուժ և կորով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Յակուտիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանման կապակցությամբ, որը դարձել է բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության և զորակցության խոսքեր փոխանցել աղետի հետևանքով զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ տուժածներին: