18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Ես Ղարաբաղցի եմ, ահագին զոհեր ունեմ” /վիդեո/

Որպեսզի հայ գիտնականները իրենց գիտական ներուժով հանդերձ չգնան Հայաստանից ու չոչնչանա աշխարհում իր տեղն ունեցող Հայաստանի գիտատեխնիկական ներուժը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի վարիչ Սիներիկ Հայրապետյանը առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Հայաստանի կառավարությանը   ստեղծել տարածաշրջանային գիտահամալսարանական համակարգ.”Որովհետև համալսարանների գիտական ներուժը չի հերիքում, որպիսի բակալավրից բարձր մրցունակ մագիստրոս և PSD պատրաստենք”,-Henaran.am-ին հայտնեց Սիներիկ Հայրապետյանը:

Սակայն ըստ Սիներիկ Հայրապետյանի` իր առաջարկը ճիշտ չընկալելու, թե անգրագիտության հետևանքով այն անվանել են “հետբուհական” այն դեպքում երբ պիտի անվանվեր “հետավարտական” կրթության միջազգային կենտրոն:

“Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրի նախագահը դեռևս 97 թվականին գրելա էջ ու կեսի վրա, թե դա ինչքան գործնական, քաղաքական նշանակություն ունի”:

Այնուամենայնիվ, մինչև 90 թվականը Սորբոնի համալսարանում գիտական գործնեությամբ զբաղվող պրոֆեսորը չի պատրաստվում երկրից հեռանալ.”Ես պատերազմի տարիներին եմ վերադարձել Հայաստան, որվհետև ես Ղարաբաղցի եմ, ահագին զոհեր ունեմ, ես անբարոյական ինձ կհամարեի, եթե թողնեի գնայի”,-հավելեց Հայրապետյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ