“Եթե լիարժեք քննություն արվի, շատերը կհայտնվեն բանտում Խաչիկյանի կողքին”
Ու՞ր են գնում գիտության փողերը, հարցի պատասխանը այսօր` հուլիսի 2-ին լրագրողներին փորձեցին ներկայացնել կենսաբանական գիտությունների դոկտոր Սիներիկ Հայրապետյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը:
Սիներիկ Հայրապետյանը կարծում է, որ գիտությունը որոշում է երկրի սոցիալ տնտեսական մակարդակը:Նրա դիտարկումները ցույց են տվել, որ Հայաստանում այքան տգեղ քաղաքականություն է վարվել, որ վնասվել է գիտությունը, գիտության հանդեպ տեղի ունեցած վերաբերմունքը ըստ գիտնականի կարելի է, որպես ազգային դավաճանություն որակել.”Մի ճանապարհ կա, որը ընտրելու դեպքում գիտական բազան կարող է դառնալ շահութաբեր: Պետք է գիտակրթական միջազգային կենտրոն ստեղծել, որ մեր գիտնականները չգնան երկրից”:
Հայրապետյանը, որպես օրինակ մատնանշեց Իսրայելը, որը չնայած իր տարածքի փոքրությանը, կարողանում է գիտնականների պոտենցիալը օգտագործել:
Գիտնականը փաստեց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ իրենց նախընտրական ծրագրերում մեծ տեղ են հատկացրել գիտությանը և դա դարձրել են իրենց ծրագրի մեխային կետերից , սակայն Հայրապետյանի գնահատմամբ` միջին օղակները խանգարում են այդ ծրագրերը իրականություն դարձնելը:
Սիներիկ Հայրապետյանը ցանկանում է այս մտահոգիչ հարցի բարձրացումը կարևորել բոլոր առումներով . “Գրված է 76 միլիոն ծախսվել է գիտության համար, սակայն ոչ մի տեղ չի օգտագործվել: Ուր են գնում գիտության փողերը: Այս հարցի պատասխանը այնուամենայինիվ գտնելու համար եթե լիարժեք քննություն արվի, շատերը կհայտնվեն բանտում Խաչիկյանի կողքին, այս ասպարեզում արված յուրացումների համար”,-հավաստեց Սիներիկ Հայրապետյանը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, ար ծանոթ- բարեկամների կապերից օգտվելով` շատ հաճախ շահում են գիտության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ, որոնք պարզապես թարգմանություններ են անում և արված դիսերտացիայի արդյունքում, բացի սեափական անունից ոչինչ իրենցը չեն ներկայացնում:
“Եվ այս մարդիկ ստանում են պետական մրցանակներ ու գրանտներ: Սեփական աշխատանքը չներկայացնող մարդուն ո՞նց կարելի է գրանտ տալ: Ու այս պայմաններում, երբ որ գիտության հետ կապ չունեցող մարդիկ լուրջ գումարներ են վաստակում, բնականաբար իսկական գիտնականները թողնում ու գնում են երկրից”,-ցավ հայտնեց Սամվել Խուդոյանը: