Քաղաքաշինության նախարարը կատարե՞ց վարչապետի հանձնարարականը
՛՛ՎՊ-ի հաշվատվության գերակշիռ մասը վերաբերում էր շինարարության ոլորտին, մինչդեռ ՎՊ-ի հաշվետվությունում նշված է քաղաքաշինական ոլորտ՛՛,-այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` հավելելով, թե ինքն Ազգային ժողովում ևս հստակ մանրամասնել է, որ ՎՊ-ի արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերում են պետական միջոցներով շինարարական աշխատանքներին, այլ ոչ թե քաղաքաշինության ոլորտին:
՛՛ՎՊ-ը պետք է հստակեցներ՝ շինարարության ընդհանուր ծավալում քանի տոկոսն են կազմում խախտումները, դրանց տեսակարար կշիռը: Թեպետ չեմ կասկածում ՎՊ-ի պրոֆեսիոնալ կարողություններին, բայց կարծում եմ, որ հաշվետվությունում եզրահանգումներ չկան խախտումներ ծնող հանգամանքների մասին՛՛,-նշեց Թադևոսյանը:
՛՛ՎՊ-ի կողմից հաշվետվությունը ներկայացնելիս պետք է ներկայացվեր նաև նախարարության կողմից ներկայացված դիտողությունները, շատ ճիշտ կլիներ թեկուզ ԱԺ-ում գործեր կանոնադրություն, որ նախ այնտեղ քննարկվեր, ապա նեկայացվեր՛՛:
Հարցին, այսինքն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պրոֆեսիոնալ չի աշխատել, նախարարն արձագանքեց. ՛՛Դա պրոֆեսիոնալիզի հետ կապ չունի, փոփոխություններ պետք է արվեն օրենքներում՛՛: Լրագրողների դիտարկմանը, որ նախարարը կատարում է վարչապետի հանձնարակականը՝ հերքել կամ պարզաբանել ՎՊ-ի հաշվետվությունը, նա պատասխանեց. ՛՛Ես ոչ թե հերքեցի, ընդամենը ներկայացրի, որ նախարարությունում ստուգումներ չեն իրականացվել՛՛:
Վերջինս շեշտեց, որ նախարարությունն իր կողմից ուսումնասիրություններ է իրականացրել և պարզել է, որ հիմնական խախտումները գոյանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից թերի աշխատանքների պատճառով:
Խախտումներ ծնող հաջորդ խնդիրը տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների աշխատանքն է, որոնք ևս թերի են իրականացվում ու ձևական բնույթ են կրում:
Ինչու է այդ դեպքում նախարարությունը լիցենզիա տրամադրում այդ ընկերություններին, որոնք թերի են աշխատում:՛՛Ելնելով այսօրվա փաստաթղթերի պահանջից` մենք իրավունք չունենք չտրամադրել լիցենզիա, այլ բան է հետո վերահսկողություն իրականացնել՛՛: Թադևոսյանը հավելեց, որ նախորդ տարի կասեցվել է շուրջ 550 ազմակերպության լիցենզիա ու 53 միլիոն դրամ վերադարձվել է բյուջե: