Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան այցելությունները եւ հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար եւ արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:
Հանդիպմանը ՀՀ Նախագահը եւ Վրաստանի ՆԳ նախարարը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ: