26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբեք չի եղել, որ ձվածեղով յոլա տանենք. Ղազանչյանը շնորհակալ է Աստծուն /վիդեո/

”Որ ֆիլմում էլ նկարահանվեց, ամուսնու համար հոգս չեղավ, տղաների համար հոգս չեղավ, հարսների համար բացարձակ հոգս չեղավ, թոռների, ծոռան համար ապրեց այնպես, որ բոլորը անմեղ են, միայն ինքն է մեղավոր, ապրեց այնպես, որ հարսները միշտ ճիշտ են, տղաները` սխալ, ամուսնու մասին չեմ խոսում, որովհետև սխալները շատ են”,-այսօր Ազգային ժողովում ”Գալյա Նովենց” գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց սիրված դերասանուհու ամուսինը`բեմադրիչ, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Աստծուն իրեն նման կին պարգևելու համար:

”Մորաքույրն ասում էր` աղչի մի բան էլ դու ասա, չէր խոսում: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ նման հեշտ կին է ինձ պարգևել:

Մենք միշտ երկու տեսակի ճաշ ունեինք, երբեք չի եղել, որ ձվածեղով յոլա տանենք…”,-պատմեց Ղազանչյանը:

Նա նաև հայտնեց, որ նախորդ տարի Նովենցը բավական շատ էր ուրախացել, երբ դեսպանատան միջոցով իրեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ էր ուղարկել:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ