13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում դատախազական ծառայության 95-ամյակի առիթով եվրոպական մի շարք երկրներից եւ ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությանը, ովքեր Երեւանում մասնակցում են նաեւ Հայաստանի դատախազության մասնագիտական տոնի առթիվ տեղի ունեցող միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում եւ կարեւորել նրանց այցը փորձի փոխանակման, տարբեր երկրների եւ հասարակությունների առջեւ օրինականության, իրավակարգի եւ կայունության ապահովման առումով ծառացած արդի մարտահրավերներն ու սպառնալիքները քննարկելու, դրանց դիմակայման արդյունավետ ուղիներ գտնելու տեսանկյունից եւս:

Ընդգծելով, որ 21-րդ դարում աշխարհի որեւէ երկիր ի վիճակի չէ միայնակ արդյունավետ պայքար իրականացնել կազմակերպված հանցավորության դեմ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, ովքեր սերտորեն համագործակցում եւ իրավական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար: Նախագահը շնորհավորել է Յուրի Չայկային ՀՀ պետական բարձր պարգեւի արժանանալու համար եւ նրան ու հանդիպմանը մասնակցող օտարերկրյա մյուս պետությունների գլխավոր դատախազներին մաղթել հաջողություններ՝ իրենց կարեւորագույն գործում:

ՌԴ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր գործունեությունը նման բարձր գնահատականի արժանացնելու եւ պարգեւի համար՝ խորհրդանշական համարելով, որ պարգեւատրման արարողությունը տեղի է ունենում ՀՀ դատախազության 95-ամյակի տոնակատարության օրերին: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների աշխատողները, իրավամբ, հպարտանում են համատեղ պատմության փառավոր էջերով եւ հաղթանակներով: Յուրի Չայկան գոհունակությամբ է փաստել, որ ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ ձեւավորվել են հարաբերություններ, որոնք լիարժեքորեն կարող են կոչվել ռազմավարական գործընկերություն: ՌԴ գլխավոր դատախազը կարեւորել է ոչ միայն երկկողմ փոխգործակցությունը, այլ նաեւ ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների կորդինացիոն խորհրդում, Եվրոպայի խորհրդի մարմիններում, ինչպես նաեւ Դատախազների միջազգային ասոցիացիայի շրջանակներում համատեղ արդյունավետ աշխատանքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ