ՄԻՊ ներկայացուցիչը հարցեր ուներ դատախազությանը . անարդյունավետ քննարկո՞ւմ/վիդեո/
Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպված Փակ շուկայի թեմայի քննարկմանն այդպես էլ հստակություն չմտցվեց. ինչ է անելու ՄԻՊ-ի գրասենյակը:
Թե քաղաքապետարանի, թե քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ապօրինի շինարարություն է, պիտի կասեցվի: Ըստ ՄԻՊ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի, դատախազությունն էլ պնդում է որ հանցակազմ չկա: “Այ կուզեի դատախազության ներկայացուցիչը լիներ, ես շատ հարցեր ունեի նրան տալու”,-ասաց Ա. Գրիգորյանը:
Որոշեցին հետեւողական լինել, որ Երեւանի քաղաքապետարանը վերահսկողություն սահմանի Փակ շուկայում ընթացող շինարարության նկատմամբ եւ վերականգնվի նախկին արտաքին տեսքը:
Նշենք, որ մինչեւ քննարկման ավարտը՝ մասնակիցները հերթով հեռացան:
Մանրամասները տեսանյութում :