08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հղիություն ընդհատող հաբերը հանգեցնում են արյունահոսության

Այսօր՝ հունիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ մասնագետները անդրադարձան դեմոգրաֆիկան աճի խնդիրներին: Մանկաբարձ գինեկոլոգներին հատկապես անհանգստացնում է արհեստական ընդհատվող հղիությունների խնդիրը, որը կապված է լինում հատկապես դեռ չծնված երեխայի սեռի հետ:

Մանկաբարձ -գինեկոլոգ  Մերի Թադևոսյանը նշեց, որ  հղիության սկզբնական փուլում երեխայի սեռը պարզելուց հետո շատ հաճախ գնում են հղիության ընդհատման քայլին. «Պետք  է այնպիսի օրենք ընդունել,որը թույլ չի տա  ծնողին իմանալ երեխայի սեռը և որոշել` պետք է  հղիությունն ընդհատել, թե ոչ»,- կարծում է  մասնագետը:

Մանկաբարձ-գինեկոլոգը գտնում է, որ վերջերս մեր դեղագործական   ընկերությունները վաճառում են  հղիության ընդհատման մատչելի  հաբեր, որոնք  կանայք  օգտագործում են` առանց բժշկի հետ խորհրդակցելու, որն էլ հանգեցնում է կանանց մոտ արյունահոսության: «Ես խնդրում եմ մեր բոլոր  հղիներին` լավ մտածեք մինչ անցանկալի հղիությունն ընդհատելը, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք նման բան անել, ապա  խորհրդակցենք  բժշկի հետ»,-  տեղեկացրեց Մերի Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է անվճար ծննդօգնությանը, ապա դա հաստատ չի կարող խթանել ծնելիությունը, քանի որ խնդիրն ավելի խորն է, այն առաջին հերթին սոցիալական է:

Ասուլիսի մյուս բանախոս,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ) Գործադիր ներկայացուցչի տեղակալ  Գարիկ Հայրապետյանի խոսքով էլ Հայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը: Այն մոտ 14% է: 

Գարիկ Հայրապետյանը  կարծում է, որ   հղիության ընդհատումը ողջ աշխարհում նպաստում է մայրական մահացությունների աճին: Նա նշեց, որ բարեբախտաբար Հայաստանում մայրական մահացությունների դեպքերը քիչ են .«Կարծում եմ` հղիության ընդհատման արգելումը  մեզ մոտ կնպաստի  կոռուպցիայի աճին: Պետք է հղիության ընդհատումը չարգելվի, պետք է այնպես անել, որ  ընտանիքը ցանկանա ունենալ այդ երեխային, իսկ եթե, այնուամենայնիվ, չի ցանկանում, ապա այնպես անել, որ  կինը պաշտպանվի ու բանը չհասնի հղիության ընդհատմանը»,- ասաց նա:

Գագիկ Հայրապետյանը փաստեց, որ Հայաստանը երեխայի սեռի պատճառով հղություն ընդհատող 3-րդ երկիրն է համարվում :

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ խոսելով ծնելիության ու մահացության ցուցանիշների մասին, ասաց , որ  մինչև 2010  ծնելիության աճ արձանագրվեց,  իսկ հաջորդ տարվանից սկսած այն    նվազեց: Մահացության առումով  էլ   այս տարվա տվյալներով նվազել է մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը և ավելացել` մեծահասակների մահացությունը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ