Կնոջ երջանկությունը կախված է նրա գանգի կառուցվածքից
Կնոջ գլխի կառուցվածքից կարելի է հասկանալ` ինչպես կդասավորվի նրա ճակատագիրը եւ արդյոք նա երջանիկ կլինի: Նման եզրակացության են օրերս եկել բրիտանացի հոգեբանները:
“British Journal of Psychology” ամսագրում տեղ գտած հոդվածում Գլազգոյի եւ Ստիրլինգի համալսարանների մասնագետները պնդում են, որ երկար գանգով եւ “քառակուսի ծնոտներով” կանանց անձնական կյանքն, ամենայն հավանականությամբ, հաջող կլինի:
Նման չափսերով կանանց, իհարկե, դժվար է գեղեցկության էտալոն համարել, սակայն հենց դրանում է թաքնված գաղտնիքը: Իսկ ահա ավելի կանացի հատկանիշներով կանանց տղամարդիկ գերադասում են թեթեւ ինտրիգների եւ կարճատեւ սիրավեպերի համար: Գիտնականներն այս եզրակացությանն են եկել արական սեռի մի քանի հարյուր կամավորների շրջանում հարցումներ անցկացնելու արդյունքում: