«Կարիք չկա շտապելու»
«Հայ ազգային կոնգրեսի» հնարավորությունները 2012-ը ընտրությունների ժամանակ ավելի բարձր էին, սակայն ապրիլին խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը ևս շանսեր ունի միայն անցումային շեմը հաղթահարելու համար: Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Լրագրողների հարցին՝ ՀԱԿ-ում արդեն պատրաստե՞լ են համամասնական և ռեյտինգային ցուցակը և այդ ցուցակում կա՞ ինքը՝ Խաչատրյանը, վերջինս պատասխանեց.
«Ցուցակը դեռ պատրաստ չէ, քննարկումներ ընթանում են, բոլորս
Վահագն Խաչատրյանը նաև ընդգծեց, որ ՀԱԿ-ը ծրագրերը ներկայացնել դեռ չի շտապում, այդ թվում՝ դաշինք կազմելու հարցերի վերաբերյալ:
Կարիք չկա շտապելու, առաջ ընկնելու, ՀԱԿ-ը դեռևս համագումարին ներկայացրել է իր կարգախոսը՝ Խաղաղություն- հաշտություն, բարիդրացիություն»,- ընդգծեց բանախոսը: