Դիրքերի ճշտում, ինքնության երկբայում
Վերջերս կայացել է ժամանակակից արվեստի ոլորտում Հայաստան-Իտալիա միջագային համագործակցային ծրագիրը: Այս ծրագրի մասին այսօր ”Հենարան” ակումբում ասուլիսում խոսեցին նախագծում Հայաստանի կողմից ներկայացվածներ Սուսաննա Գյուլամիրյանը, արվեստագետներ Կարեն Անդրիասյանը և Արմինե Հովհաննիսյանը:
Նրանք նշեցին, որ սա հիմնականում փոխանակման ծրագիր էր: Հայաստանից արվեստագետները մեկնել են Իտալիա, իսկ իտալացի արվեստագետները ժամանել Հայաստան, ծանոթացել ժամանակակից արվեստի, արվեստագետների հետ: Իտալական կողմը ներկայացավ ինստիտուցիա-համադրող-երկու արվեստագետներ կոնֆիգուրացիայով: Իտալացիները ծանոթացել են հիմնականում Գյումրիի ու Երևանի արվեստի գործերի հետ, իսկ հայերը` Միլանի, Ֆլորենցիայի, Տուրինի և Վենետիկի:
Երկու երկրներում կացությունների ընթացքում արվեստի նոր աշխատանքների իրականացում եղավ և որպես ծրագրային արդյունք` այդ աշխատանքների ցուցադրությունը Միլանում Frigoriferi Milanesi հայտնի ցուցասրահում մայիսի 27-ին: Ցուցահանդեսը ներկայացվեց Միլանի լայն հանրությանը Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում խորագրի ներքո: Իսկ Հայաստանը ներկայացնող կազմակերպությունն էր Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիան:
Բանախոսները, խոսելով ժամանակակից արվեստի մասին, ասացին, որ այն դժվար է ընկալել: Այն ընկալելու համար պետք է տրվել առօրյային, գեղեցիկին, պարզին: