08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

“Լևի” գնալուց հայ տղամարդը քաշվում է պահպանակ վերցնել

Պահպանակներ, հակաբեղմնավորիչներ օգտագործելիս և կանայք, և տղամարդիկ պետք է զգույշ լինեն, քանի որ տղամարդկանց դեպքում կարող է ալերգիա առաջանալ, իսկ կանայք, հնարավոր է, վիրուսակիր դառնան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը:

Նա նշեց, որ չհղիանալու համար կանայք կարող են բացի այս եղանակից դիմել նաև քիմիականին: Այս դեպքում կանայք օգտագործում են հորմոնալ հաբեր: Սակայն սրանք ևս կարող են վնասակար լինել: Հաբերի կիրառման դեպքում լուրջ հիվանդություններից խուսափելու համար հարկ է դրանց հակացուցումներին ուշադրություն դարձնել, հերթականությամբ կիրառել:

Իսկ այն կանայք, ովքեր սուր հիվանդություններ ունեն, շատ ավելի լավ կանեն, եթե ընդհանրապես այդ հաբերից չօգտվեն: Զաքարյանը, սակայն, ասաց, որ Հայաստանում կանայք շատ ավելի քիչ են օգտվում պահպանակներից, քան տղամարդիկ: ՛՛Երկուսն էլ ամաչում են դեղատներից գնել՛՛,-բացատրեց սեքսոպատոլոգը: 

՛՛Եթե հակառակ սեռի վաճառող է, ենթադրենք ջահել աղջիկ է աշխատում դեղատանը, ապա տղամարդիկ ամաչում են, կոմլպեքսավորված են, չեն ուզում մոտենալ կամ միանգամից մի տասը հատ են վերցնում, որպեսզի հետո էլ չգնան դեղատուն՛՛,-նկատեց նա:

Վերջինս նաև ասաց, որ ամուսնական զույգերն այս խնդիրը՝ պահպանակ գնելու, չունեն, սակայն մեծ խնդիր ունեն այն տղամարդիկ, ովքեր դավաճանության համար են պահպանակներ գնում:

՛՛Եթե տղամարդը լևի գնալու համար է վերցնում, ապա բարդույթավորվում է, այդտեղ հոգեբանական խնդիր կա, պատնեշ է առաջանում, չի կարողանում մոտենալ, գնել պահպանակ՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ