08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ դեսպաններն այցելել են Ամուլսարի հանքավայր

Հունիսի 26 ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը եւ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնը այցելեցին Ամուլսարի հանքավայր եւ շրջակա գյուղերից երկուսը՝ Գորայք եւ Գնդեվազ: Այցելության նպատակն էր` ծանոթանալ ծրագրի մանրամասներին եւ Գեոթիմի կողմից Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացման որոշ ծրագրերի:

Այցելության ընթացքում Գեոթիմի եւ Լիդիանի հանքարդյունաբերական, բնապահպանական եւ սոցիալական թիմերը ներկայացրեցին մանրամասներ՝ ծրագրի ներկա փուլի, ինչպես նաեւ Բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման ընթացքի եւ Հայաստանում համապատասխան թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:

Դեսպան Քեթրին Լիչը այցի ամփոփմանն ասել է.

“Անցյալ շաբաթ Մեծ ութնյակի գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ընդգծեց, որ կարեւոր է, որ երկրները եւ ընկերությունները աշխատեն միասին՝ արդյունահանող ոլորտում համընդհանուր չափանիշների հաստատման ուղղությամբ: Որպես Բրիտանիայիում տեղակայված ընկերություն, Լիդիան ինթերնեյշնլը ներկայացնում է բրիտանական պոտնեցիալ ամենախոշոր ներդրումային ծրագիրը Հայաստանում: Մեզ համար կարեւոր է, որ ծրագրին աջակցում են այնպիսի ներդրողներ, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որոնք պահանջում են հանքարդյունաբերության ոլորտում ամենաբարձր միջազգային չափանիշները: Սա ներառում է նաեւ շրջակա համայնքների տեղեկացվածության եւ համայնքների համար ծրագրից դրական տնտեսական եւ սոցիալական օգուտների ապահովում”: 

Դեսպան Ջոն Հեֆֆերնն ասել է.

“Լիդիան ինթերնեյշնլի Ամուլսարի հանքավայրը ներկայացնում է Հայաստանում կարեւոր օտարերկրյա ներդրումային ծրագիր: Քանի որ ընկերության բաժնետերերից շատերը ներդրողներ են ԱՄՆ-ից, ես ցանկություն ունեցա ծրագրին ավելի լավ ծանոթանալու: Ծրագիրը Հայաստանում զգալի տնտեսական ազդեցություն ունենալու պոտենցիալ ունի եւ մենք հույս ունենք, որ այն օրինակ կլինի առ այն, որ հանքարդյունաբերական ընկերությունը կարող է գործել պատասխանատու՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան”:

Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան ինթերնեյշնլի դուստր ձեռնարկությունն է: Լիդիանի ներդրողների շարքում են այնպիսի ճանաչված ներդրումային հաստատություններ, ինչպիսիք են Նյու-Յորքում տեղակայված Ամբեր կապիտալը (Amber Capital), Ֆըրսթ իգլ ինվեսթմենթ մենեջմենթը (First Eagle Investment Management), Ֆրենքլին թեմփլթոնը(Franklin Templeton) եւ Ինվեսկո Թրիմարկ Կանադան (Invesco Trimark Canada): Ընկերության խոշոր եւ երկարամյա ներդրողներն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ, Համաշխարհային բանկի խմբի անդամ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): Նրանք շարունակական հսկողության տակ են պահում Լիդիանի եւ Գեոթիմի աշխատանքը, հետեւելով, որ ծրագիրն իրականացվի “Էկվատորյան չափանիշների” պահանջներին համահունչ եւ պահպանվեն դրանցով կառավարվող բնապահպանական եւ սոցիալական չափանիշները, որոնց պատրաստակամ են հետեւել Լիդիանն ու Գեոթիմը:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ