08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք պետք է միավորենք մեր ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-ին Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:

Ողջունելով  ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ եւ հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու օրոք`1996-ին է երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի, հույների, ասորիների եւ քրիստոնյա բնիկ այլ փոքրամասնությունների ցեղասպանություն` ընդգծելով, որ հայերը եւ հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում: ԱԺ փոխնախագահը Կակլամանիսին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:

Իր հերթին, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է, որ անրաժեշտ է անել ամեն ինչ` նոր ցեղասպանությունների իրագործումը բացառելու համար:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին` կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի առավել ակտիվ եւ արդյունավետ համագործակցության, միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակման եւ դրանց հետեւողական իրագործման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ԵՄ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ