08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քննարկվել են Երեւանի բրենդավորմանն առնչվող հարցեր

Երեւանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ, որին ներկա էին մայրաքաղաքում գործող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են Երեւանի բրենդավորման հարցեր։

Հանդիպում-քննարկմանը մասնակցել են հյուրանոցային եւ զբոսաշրջային ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ, մարքեթինգային եւ տեղեկատվական բաժինների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել Երեւանի բրենդավորման նախագծի գործընթացի ներկա փուլը, քննարկել տարածքային բրենդավորման անհրաժեշտությունը հատկապես զբոսաշրջության զարգացման բնագավառում, ինչպես նաեւ փորձի փոխանակումը։ Մասնակիցները նաեւ կարծիքներ ու առաջարկություններ են ներկայացրել Երեւան քաղաքի բրենդավորման վերաբերյալ։

Բրիտանական INSTID ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Գրանդը հանդիպում-քննարկման մասնակիցներին է ներկայացրել տարածքային բրենդինգի չափանիշները եւ դրա անհրաժեշտությունը 21-րդ դարի քաղաքների զարգացման գործընթացում։

Նշենք, որ Երեւանի բրենդավորման նախագիծը տարածքային բրենդավորման ծավալուն եւ լայնամասշտաբ գործընթաց է, որը 2013թ. մարտ ամսից իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի, INSTID ընկերության մասնագետների եւ Մաեւտիկա բրենդինգային գործակալության՝ Հայաստանում INSTID միջազգային ընկերության ներկայացուցչի  համատեղ աշխատանքների արդյունքում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ