08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շարունակվում է սիրիահայ ընտանիքներին աջակցությունը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է Երեւանում բնակվող սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը:

2013 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ աջակցություն է ստացել սիրիահայ շուրջ 850 ընտանիք, որից 352-ը՝ միայն վերջին ամսվա ընթացքում: Տարբեր ծրագրերի շրջանակում սիրիահայերին ցուցաբերվում է սոցիալական, կրթական կարիքների աջակցություն, իրավական խորհրդատվություն եւ համապատասխան օգնություն: Այդ ամենի արդյունքում զգալիորեն հեշտացել է վերջիններիս  մշակութային ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավման գործընթացը:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում բժշկական օգնությունը եւ սպասարկումը սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների համար իրականացվում է անվճար: Կարիքավորները հնարավորություն ունեն նաեւ օգտվելու “Գթության խոհանոցներից”:

Նորածին երեխաներ ունեցող սիրիահայ ընտանիքներին քաղաքապետարանի կողմից նվիրաբերվում են մանկասայլակներ, մանկական իրեր եւ անհրաժեշտ այլ պարագաներ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում սիրիահայերի զբաղվածության հարցին: Վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ 13 սիրիահայ աշխատանք է ձեռք բերել: Նշելով, որ սիրիահայերի հետ կապված հարցերը գտնվում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում, Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետը նաեւ նշել է, որ վարչության կողմից անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառում է իրականացվում, որից հետո համապատասխան միավոր ունեցող ընտանիքներին հատկացվում են ընտանեկան նպաստներ:

Կարիքավոր սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակվելու են: Քննարկվում են նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ