19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Փակվել են Վայք – Ջերմուկ ավտոճանապարհը և Սարավանի լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին` ժամը 06:00-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Վայք – Ջերմուկ ավտոճանապարհը  և Սարավանի լեռնանցքը:

Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են նաև Վարդենյաց լեռնանցքը, Բերդ – Ճամբարակ և Ջրաբեր – Ֆանտան ճանապարհները:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ