21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովը մեկնել է Աթենք

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 27-30-ը աշխատանքային այցով կգտնվի Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում՝ մասնակցելու “Նոր ժողովրդավարություն” կուսակցության 9-րդ Ազգային համագումարին:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նաեւ հույն խորհրդարանականների հետ: Հունիսի 27-ին ԱԺ փոխնախագահը կհանդիպի Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի, իսկ հունիսի 28-ին՝ Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Տրագակիսի հետ:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ