08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեսնենք. Մխիթարյանը Լոնդոնում զրուցել է իրեն հայտնաբերած երկրպագուի հետ

Անգլիական ”Լիվերպուլի” երկրպագուներից մեկը reddit.com-ում գրել է, որ Լոնդոնի հյուրանոցներից մեկում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանին: Երկրպագուի խոսքով` ինքը մոտեցել է Միխթարյանին, ով ժպտացել է նրան, սակայն վախեցած տեսք է ունեցել: Բարի գալուստ ”Լիվերպուլ”,-ասել է երկրպագուն, իսկ ֆուտբոլիստը պատասխանել է.
 
”Շնորհակալություն, կտեսնենք”։ 
 
Երկրպագուն փնտրել է համացանցում, և համոզվել, որ Մխիթարյանի անձնագիրն իսկապես հայկական է: ”Ելնելով նրանից, թե ինչպես նա ինձ պատասխանեց, իր անգլերենը շատ լավ էր”,-գրել է նա:
Նշենք, որ ”Լիվերպուլի” մյուս երկրպագուները ևս իրենց սոցիալական ցանցերի էջերում գրում են, որ Լոնդոնում տեսել են Մխիթարյանին:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ