ԼՂ վարչապետը մեկնել է ամենամյա արձակուրդի
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային ՂարաբաղիՀանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմինների գործունեության կազմակերպմանկարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետԱրայիկ Վլադիմիրի Հարությունյանը հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչևփետրվարի 22-ը:
Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորություններըժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։