08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բոլորը սպասում են նախագահի խոսքին

 ”Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են, խորհրդարանն արձակուրդում է, հետնտրական ցիկլն ավարտվել է, և քաղաքական  հիմնական ուժերը կարծես թե դադարի մեջ են, բայց մյուս կողմից` երբեք այսքան ներքին լարվածություն չի եղել, բարոյահոգեբանական ծանր վիճակ է երկրում՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս ֆոնին պարզ երևում է, որ կառավարության կամ իշխող մեծամասնության ներսում որոշակի հակասական գործընթացներ են ընթանոմ: Որպես օրինակ՝ նա նշեց ՎՊ-կառավարություն ակնհայտ հակասությունը, սկանդալները մարզերում: Վարդանյանը չմասնավորեցրեց, թե իր կարծիքով՝ իշխանության ներսում արդյոք հակամարտող թևեր են գոյացել, սակայն ասաց, որ հնարավոր է այդ հակասություններն առաջանում են այն պատճառով, որ ոմանք կողմ են որոշակի խնդիրների լուծմանը, իսկ որոշ իշխանավորներ՝ ոչ: 

Սակայն նա չի բացառում, որ ”հնարավոր է իշխանության մեջ ավելի մեծ բաժին ունենալու համար” է այդ հակասությունը: ”Իշխանության երևացող ամենաբարձր պաշտոնայները, որոնց թվում է, թե տարբեր են միմյանցից, շատ նման են իրար իրենց մարդկային տեսակով, սա բնութագրական է մեր երկրի համար”,-նկատեց նա:

Վերջինս կարծում է, որ մեր քաղաքական համակարգը գերմոնոպոլացված է: ”Բոլորն սպասում են հանրապետության նախագահի խոսքին, թե ինչ կասի, և այս լուռ ներքին հակամարտությունը շատ ջուր է քաշելու:

Ես,  որպես քաղաքացի, կցանկանայի, որ հանրապետության նախագահն աշնանը ուղերձով դիմեր ժողովրդին: Հարցերն այնքան շատ են, որ նման ելույթի անհրաժեշտություն կա, անհրաժեշտություն կա, որ տրվեն այս փուլի մեր երկրի ուղենիշները, զարգացման հնարավորությունները, և հստակ խաղի կանոններ թելադրվեն: Նման համընդհանուր գնահատականի անհրաժեշտություն կա, այլապես ստեղծվում է մի վիճակ, երբ ունենալով բացարձակ իշխանություն՝ նույն այդ իշխանությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին, ավելին՝ իրենց գործողություններն ավելի են խճճում ողջ պրոցեսը և ներքին հակասությունները”,-ասաց նա: 

Եզրափակելով Վարդանյանն ընդգծեց, որ ամբողջ հասարակությունը նահանջի մեջ է, նաև քաղաքական ուժերը, սակայն նրանք միատարր չեն, ինչպես միատարր չէ ՀՀԿ-ն:

” ”Հանրապետական” կուսակցությունը դարձել է ծայրահեղությունների կոնգլոմերատ: Նրանց մեջ շատացել են սև շոր, սև կոշիկ հագածները, իրենք էլ ծայրահեղությունների մեջ են, ոչ մի քաղաքական ուժ միատարր չէ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ