26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինքնազբաղվածությունից դեպի գործարարություն

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությոյնների մասին» ՀՀ օրենքը: Այսուհետ հարկային արտոնյալ ռեժիմում կլինեն հետևյալ գործունեության տեսակները՝ հագուստի, գլխարկների, ոչ թանկարժեք զարդերի, գորգերի արտադրություն և նորոգում, կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում, ուսուցման դասընթացներ, ստեղծագործական գործունեություն, խնջույքավարների գործունեություն, ինչպես նաև զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում և այլն:

Արտոնությունից կօգտվեն այն ինքնազբաղվածները որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում իրացման շրջանառությունը չի գերազանցել 9 մլն դրամը, և իրենց գործունեությունն իրականացնում են անձամբ, առանց այլ անձանց աշխատուժի օգտագործման և այլն: Այդ պայմաններին համապատասխանելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը իր դիմումի համաձայն կհաշվառվի հարկային մարմնի կողմից և նրան կտրամադրվի հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ինչպես նաև կտրամադրվի հարկերից ազատման արտոնագիր: Արտոնության սահմանումը խելամիտ որոշում է ինքնազբաղվածություն ապահովող տնտեսվարողներին հարկային բեռից ազատելու առումով, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ տնտեսվարողների այդ խումբը ապահովում է ոչ էական բյուջետային մուտքեր և լուծում է ավելի շատ սոցիալական քան տնտեսական խնդիր:

Որքան հակասական է հնչում, բայց տնտեսական անբարենպաստ վիճակում հայտնվելու հետ, երբ պետական բյուջեն նույնպես եկամուտների ապահովման և ծախսերը ֆինանսավորելու խնդիր է ունենում, տնտեսության ամենազգայուն հատվածի՝ գերփոքր և փոքր տնտեսվարողների հարկային արտոնությունների տրամադրումը ավելի քան անհրաժեշտ է լինում վերջիններիս կենսունակությունը պահպանելու և առողջացնելու համար: Որպես օրինակ կարող ենք դիտարկել կառավարության կողմից առաջնահերթ համարվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Վերջինիս խթանման նպատակով սահմանվեցին մի շարք արտոնություններ. նոր ստեղծված մինչև 30 աշխատող ունեցող կազմակերպությունների համար կիրառվում է շահութահարկի 0 տոկոս դրույքաչափ, եկամտային հարկի՝ 10տոկոս:

Արտոնությունների կիրառման արդյունքները սպասել չտվեցին. 2016 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տրամա¬դրվող հարկային արտոնություններից օգտվելու նպատակով հավաստագրվել են 41 սկսնակ տնտեսավարող սուբյեկտներ, որոնց կողմից ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր: Նույն էֆֆեկտը կանխատեսելի է նաև այլ ոլորտի սկսնակ տնտեսվարողներին արտոնություններ տրամադրելու դեպքում: Այդպիսով ինքնազբաղվածություն ապահովող անձը կկարողանա նվազագույն ռիսկերով ընդլայնել իր գործունեությունը, վարձել անհրաժեշտ մասնագետների և անցում կատարել դեպի գործարարություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ