08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ներքաղաքական կյանքում վարդագույն պրոցեսներ,արտաքին դաշտում՝ պատերազմի սպառնալիք

“Ազգային ժողովրդավարական դաշինք” կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը արդեն չի վստահում այլ պետությունների՝ Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությանը: Այսօր  “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ արեց.

”Ժամանակն է, որ հայ ժողովուրդը խելքի գա, ու զգա ում հետ ինչ հարաբերությունների մեջ է և ինչ վտանգավոր հետևանքներով են հղի, որովհետև վերջ ի վերջո Ղարաբաղյան պատմությունն էլ այն ժամանակվա Ռուսական քաղաքականության հայտնի հետևանքն էր ”:

Արշակ Սադոյանի դիտարկմամբ զենք վաճառելով Ադրբեջանին Ռուսաստանը ուղակիորեն պատերազմ է հրահրում մեր երկրի դեմ:

Հայաստանի ներքաղաքական կյանքում էլ Արշակ Սադոյանի դիտարկմամբ վարդագույն պրոցեսներ են ընթանում սկսած օֆշորից, Լիսկայի ու Գորիսի դեպքերի հետ կապված , նաև վերահսկիչ պալատի բացահայտումների ընթացքը:

Անդրադարձ անելով Գորիսի դեպքերին Արշակ Սադոյանը համեմատություն արեց այլ վարչակարգի ժամանակ տեղի ունեցած դեպքերի հետ.”Մի հատ Ճաճոյի տղա կար Գուգարքում, սա երբ որ դառնում էր շրջանային խորհրդի նախագահ, հարցրի, բ՞ա քո անցյալը, բ՞ա քո գողական կապերը, ասեց ես դրանք կուղղեմ պարոն Սադոյան: Ինչ վերաբերվումա Լիսկային սա անհամաեմատելիյա, հնարավոր չի մարսել և ես հույս ունեմ, որ բոլոր հետևանքները կվերանան ”:

Արշակ Սադոյանը կարծում է, որ հարկավոր է համազգային կառույցների գործող միասնական համակարգի շնորհիվ հաղթել երկրում տիրող բարոյահոգեբանական ճգնաժամը:Նա կարծում է տեսակամուրջների կամ էլեկտրոնային հաղորդակցության ճանապարհով հարկավոր է շփման ելքեր գտնել.

“ Քաղաքական դաշտում մեծ անելիքներ կունենանոր ժամանակակից կամ տեղեկատվական հասարկարգի հետ կապված խնդիրները և այդ տեսակետից վիրտուալ կուսակցությունը ռեալ ուժ կարող է դառնալ”,-հավելեց Արշակ Սադոյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ