08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում թմրամոլների թիվն աճել է

Այսօր թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպմանը Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, թմրամոլների թիվն ավելացել է: Միակ երկիրը, որտեղ այդ աճը կանգ է առել, Շվեդիան է:

Հայաստանում թմրամոլների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 4332 է: Սակայն սրանք միայն այն թմրամոլներն են, ում մասին անձնական տվյալները հայտնի են: Իսկ ըստ որոշ դիտարկումների՝ թմրամոլների թիվը 12.700 է: Նախորդ տարիների համեմատ՝ այս թիվն զգալիորեն աճել է:

Հարևան երկրներում ևս մեծ թվով թմրամոլներ կան, հատկապես նրանք շատ են Իրանում: Այստեղ թմրամոլների թիվը հասնում է մոտ 4.5 միլիոնի:

Ինչ վերաբերում է պատճառներին, ապա Սեմերջյանը նշեց, որ թմրամոլ դառնալու հիմնական պատճառը ոչ ճիշտ տեղեկատվություն ունենալն է, հասարակական ազդեցությունը, տարբեր վտանգների ազդեցությունը:  Նա նաև շեշտեց, որ բուժման ընթացքում բոլորն են վերջնականապես ապաքինվում, եթե, իհարկե, այդ ցանկությունն ունեն: 

Սեմերջյանի խոսքով՝ Հայաստանում ամենաշատը օգտագործում են կանեփից պատրաստած թմրամիջոցները, ապա մարիխուանան, ափիոնը: 

Ուրախալի է այն, որ ինչպես կլինիկայի ղեկավարը հայտնեց, Հայաստանում թմրամիջոցների օգտագործումից մահ դեռևս չի գրանցվել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ