08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչու օֆշորում չի նշել Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի անունները

Ինչու Աշոտ Սուքիասյանը օֆշորում չէր նշել Սերժ Սարգսյանի կամ կաթողիկոսի անունը, ինչն իր խոսքով` ավելի ապահով կդարձներ իր բիզնեսը:

Այսպիսի հարցադրում արեց այսօր հրավիրված ասուլիսին “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիայանի հայտարարությունը իրեն շատ է հետաքրքրել. “Օրինակ` ինչու նա չէր նշել այդ հաշվեհամարներում Պուտինի, Օբամայի, Հռոմի Պապի անունները”:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր պաշտոնանկության մասին Ա. Մարտիրոսյանը նշեց, որ այդ մասին խոսվում է տարիներ շարունակ. “Մշտապես հանում են իրեն, բայց նա վարչապետություն է անում: Եթե նրան հանեն, ես չեմ տեսնում իշխանության մեջ որևէ մեկին, ով կկրի արևմտյան կողմանորոշումներն այնպես, ինչպես դա անում է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նախագահի համար ձեռնտու անձ է, Սերժ Սարգսյանի ասածները օրինականացնում է, մեծ հավակնություններ չունի, вождь կարդինալի հավակնություններ չունի և ցույց է տվել, որ շատ ձեռնտու է նախագահի համար”:

Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ “Ժառանգության” ներկայացուցիչը նշեց, որ հաշվետվության ներկայացման ժամանակ հենց պատգամավորներն էին հարց ուղղում Իշխան Զաքարյանին, թե վերջինիս դղյակները որտեղից:

“Կառավարման համակարգը ամբողջովին ախտահարված է, բոլորը բոլորի դեմ կոմպրոմատ ունեն: Մեր մոտ ռեսուրսները շատ նվազել են, և ներիշխանական պայքար է սկսվել ռեսուրսների տնօրինանման համար: ԲՀԿ-ին կոալիցիայից դուրս թողնելը ևս դրա հետևանք էր”,-համոզված է նախկին պատգամավորը :

Մարտիրոսյանի կարծիքով` այժմ էլ “ներհանրապետական” պայքար է սկսվել ռեսուրսների վերաբաժանման համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ