26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով. Ժողովուրդ

Արդեն հինգ տարի է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանը: Նրա պաշտոնավարման այս հինգ տարիների ընթացքում նախարարության տարբեր գերատեսչություններում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են բացահայտվել, դրանց անմիջական մասնակիցները ձերբակալվել են, անուղղակի մասնակիցները՝ հրաժարական ներկայացրել: Իսկ ահա անձամբ նախարարը մինչև հիմա շարունակում է հաջողությամբ պաշտոնավարել: Դեռ ավելին՝ ամեն հերթական կոռուպցիոն սկանդալից հետո մեղավոր են դուրս գալիս բոլորը, բայց ոչ ոլորտի թիվ մեկ պատասխանատուն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է լրջորեն զբաղվել սոցապնախարարությունով:

Ի դեպ, օրերս վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, որ այդ պաշտոնում աշխատում էր բավական երկար տարիներ՝ համակարգելով հատուկ խնամք պահանջող հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների աշխատանքը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ