08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարորդը որևէ փոփոխություն չի զգալու

Այսօր լրագրողների հետ ահնդիպման ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը և ՃՈ իրավաբանական վարչության պետ Արման Չիլինգարյանը փորձեցին բացատրել, թե ինչ են իրենցից ենթադրում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, որոնք ԱԺ-ում բուռն քննարկումների առիթ էին դարձել:

Չիլինգարյանը բերեց հետևյալ օրինակը`

”Դուք երթևեկում եք 71 կմ/ ժամ արագությամբ և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքի նախկին տարբերակով  գերազանցում եք արագությունը 11 կմ/ ժամով, այս դեպքում ստանում եք որոշում,  որ գերազանցել եք սահմանված արագությունը 11 կմ /ժամով և տուգանվում 10 հազար դրամով”: Օրենքի ընդունումից հետո կլինի հետևյալը. ” Դուք երթևեկում եք 71 կմ/ ժամ արագությամբ, բայց ստանում եք փաստաթուղթ, որ 71 կմ/ ժամից հանվում է այդ արագաչափ սարքի հնարավոր սխալանքի աստիճանի համար նախատեսված 10 կմ/ ժամը, և գերազանցում եք արագությունը 1 կմ/ ժամով, կրկին տուգանվում եք նույն  10 հազար դրամի չափով”:

Խաչատրյանի խոսքով` այս փոփոխությունների կարիքը կար, քանի որ շատերը ՃՈ-ը մեղադրում էին, որ նա հաշվի չի առնում արագաչափ սարքերի հնարավոր սխալանքի չափի աստիճանը:  Նրանք հավելեցին, որ փոփոխությունը հիմնականում ձևակերպումների մեջ է: ”Վարորդը որևէ փոփոխություն չի զգալու”,-եզրափակեց Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ