08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Համագործակցում են Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, ”Երևանի Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում: ԼՂՀ մայրաքաղաքի ”Շտապբուժօգնության” կայանի  բժիշկների հետ համատեղ Երևանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում:  Անցկացվում են նաև դասախոսություններ:

Հյուրընկալելով Երևանից ժամանած բժիշկներին՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել բժիշկներին պատրաստակամության և ցուցաբերվող աջակցության համար, ապա նաև կարևորելով համանուն  առողջապահական կառույցների միջև սկիզբ առած փոխգործակցությունը՝ հույս է հայտնել, որ նման այցերը կլինեն շարունակական, և Ստեփանակերտի շտապօգնության կայանի գործունեությունն աստիճանաբար  կհամապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:

Երևանի Շտապբուժօգնություն” ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է այցի շրջանակում իրականացվող աշխատանքներն ու նշել, որ երկու մայրաքաղաքների համապատասխան ծառայությունների միջև համագործակցության բոլոր ծրագրերն ու դրանց շարունակականությունը գտնվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ առողջապահության փոխնախարար Արմեն Խաչատրյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա ծրագրերի հետ կապված հարցեր: Ծրագրի հերթական փուլը շարունակվելու է մինչև հունիսի 26-ը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ